Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Еркрамасу - 30 лет (1996-2026)
Ամենա սիրված
Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, որպեսզի 2015 թվականը չդիմավորենք հայ-թուրքական արձանագրություններով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քայլերին:
Հայկական «Ինչ-որ նոր բան» անվանումը կրող նախագծի ֆիլմի լոսանջելեսյան շնորհանդեսին ներկա են եղել թե մեծահասակներ, թե երիտասարդներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: 14 րոպեանոց ֆիլմը պատմում է երկու դեռահասների մասին, որոնք փորձում են Հայաստանը մաքրել պլաստիկ տոպրակներից: Նրանք այդ աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր են մշակում:
Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին:
Միացյալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան քվեարկած թիվ 306 բանաձեւը Հայ դատի աշխատանքներու մարտավարական փոփոխության արգասիքը կարելի է համարել: Բանաձեւը, առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործման, խորքին մեջ կթեւակոխե ճանաչումի հաջորդ հանգրվանը` հատուցումներու մեկ կարեւոր բաժինը:
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը առաջիկա շաբաթվա ընթացքում բանտում կհայտնի։ Նրա դեմ կայացված դատարանի վճիռը հաստատվել է վճռաբեկի կողմից։
Թուրքիայում լույս է տեսել լրագրող-սոցիոլոգ Լոուրենս Ռիթերի եւ լուսանկարիչ Մաքս Սիվասլիանի «Թրից փրկվածները» գիրքը։
Կիեւից կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովը ստեղծագործությունների նոր շարքը նվիրել է զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Նա երաժշտություն է գրել Շեւչենկոյի բանաստեղծության համար, որը կարդում էր Նիգոյանը Մայդանում:
Սիրիական ճգնաժամի ներկա տարողությունը կեդրոնացել է Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերը, ըստ երեւույթին, իրենց ճակատագրականությամբ վճռորոշ դեր են ունենալու ոչ թե վարչակարգի պահպանման կամ տապալման առումով, այլ ամբողջ շրջանի հետագա գործընթացները արգելակելու կամ աշխուժացնելու ուղղությամբ: Խոսքը Միջին Արեւելքի Ստալինկրատին վերածված հայաշատ քաղաքի մասին է, որ իբրեւ ռազմական գործողությունների ընտրված վայր վերջերս միայն հայտնվեցավ բախումների կիզակետին : Ճակատագրորոշ մարտերի ժամանակը՝ Հալեպի ուղղությամբ սաստկացված ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի (արևելահայերենի) դասընթացներ:
Անցյալ տարի Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և իր երկու խոշոր բանկերի՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերից առգրավված կալվածքի դիմաց փոխհատուցման պահանջով:
Հուլիսի 8-ին Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլևսկու պատվո հովանավորության ներքո տեղի ունեցավ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013  թվականի իր համերգաշրջանը կեզրափակի վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրադարկիի եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի հետ արգենտինյան տանգոյի կատարումներով:
«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին եւ գործադրողներին դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը: Այդ մասին ասվում է միության տարածած հայտարարության մեջ:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: